Լրահոս երեխաների մասին
Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը Երեւանում
Նոյեմբերի 2-3-ին Երեւանում տեղի ունեցավ Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը: Ներկայացվեցին մանկաբուժության արդիական խնդիրներին նվիրված դասախոսություններ, գիտական զեկուցումներ, ընդ որում՝ դրանց մի մասը ներկայացվեց Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից հատուկ այդ նպատակով ժամանած հանրահայտ պրոֆեսորների կողմից: Գիտաժողովը կազմակերպել է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան»` ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Մասնագետների հրավիրման գործում աջակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: Զգալի օժանդակություն են ցուցաբերել նաև դեղագործական մի շարք ընկերություններ:
«Մանկական բժիշկների հայկական ասոցացիան» միավորում է ոլորտում աշխատող հարյուրավոր մասնագետների: Այն հիմնվել է 5 տարի առաջ հայաստանյան մի խումբ առաջատար մանկաբույժների նախաձեռնությամբ:
Գիտաժողովին վերաբերող մեր հարցերին պարզաբանումներ տվեց «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սերգեյ Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, ի՞նչ նպատակ ունի գիտաժողովը և ի՞նչ պարբերականությամբ է այն կայանում:
– Սա Մանկաբուժական ազգային երրորդ կոնֆերանսն է, որը կազմակերպում է «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան»: Նպատակը մանկաբուժներին արդիական մանկաբուժության առավել խնդրահարույց թեմաները ներկայացնելն է: Գիտաժողովին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետները ինչպես Հայաստանից, այնպես էլ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից: Կոնֆերանսը մեր մասնագետներին հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց գիտական աշխատանքների արդյունքները: Համապատասխանաբար այն ունի երկակի՝ գիտապրակտիկ իմաստ: Գիտաժողովն իրականացվում է երկու տարին մեկ անգամ և ակնկալում ենք մոտավորապես 300 մասնակից: Հաշվի առնելով Հայաստանում մանկաբուժների բավականին նվազած թիվը՝ սա խոսուն ցուցանիշ է:
– Կոնֆերանսի շրջանակներում ինչ խնդիրներ են քննարկվելու, ո՞րն է շեշտադրումը:
– Ընդգրկված են բոլոր արդիական թեմաները, շեշտադրումը` յուրաքանչյուրի վրա: Օրինակ՝ եթե շնչառական համակարգը կամ երիկամային անբավարարվածությունն է այս տարի ավելի արդիական խնդիր, ուրեմն կքննարկվեն այդ թեմաները:
– Ոլորտում առաջընթաց նկատո՞ւմ եք: Գիտաժողովը ծառայո՞ւմ է իր նպատակին:
– Գիտաժողովը հիմնականում կրթական գործառույթ է իրականացնում: Պարզ է, որ այն չի կարող ներառել մանկաբուժության ամբողջական կրթական հարցերը, բայց ինչևէ, հնարավորություն կտա ծանոթանալ ոլորտի խնդիրներին հատկապես շրջանների բժիշկներին:
– Ըստ Ձեզ՝ մանկաբուժության ոլորտում ո՞րն խնդիրն է ամենարդիականն ու կարևորը:
– Կադրերի պակասը:
– Ինչո՞վ է պայմանավորված դա, Ձեր կարծիքով:
– Բազմաբովանդակ են պատճառները, բայց հիմնականում առողջապահության թերֆինանսավորումն է: Հայաստանը Եվրոպայում առողջապահության ֆինանսավորման հարցում զբաղեցնում է վերջից երկրորդ-երրորդ տեղը:
Կոնֆերանսը բացեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանը: Նա ողջունեց կոնֆերանսի մասնակիցներին և նշեց, որ կոնֆերանսի նպատակն է. երկօրյա աշխատանքների ընթացքում փորձի փոխանակում իրականացնել հայ և արտերկրի մանկաբույժների միջև:
– Պարոն Բաբլոյան, ի՞նչ արմատներ ունի գիտաժողովը, որտեղի՞ց է գալիս նրա կազմակերպման ավանդույթը:
– 2008 թվականից 2 տարին մեկ հաճախականությամբ կազմակերպվում է այս կոնֆերանսը: Ասոցիացիան նախկինում տարբեր գիտաժողովներ է կազմակերպել, բայց սա մանկական բժիշկների ազգային գիտաժողով է, որն իր մեջ համալրում է բոլոր մանկական մասնագիտական խնդիրները, մոտեցումները, դժվարությունները, նորությունները: Գիտաժողովը հնարավորություն է տալիս տարբեր մանկական մասնագետներին փոխանակվել փորձով: Նրանք արդեն գիտակցում են, թե ինչպես կարելի է միասնական ուժերով համալիր լուծում տալ երեխաների առողջությանը հարող խնդիրներին:
– Հիմնականում ի՞նչ թեմաներ են առաջադրվել գիտաժողովի զեկույցներում:
– Քննարկվելու են երեխաների հիվանդացության արդիական հարցերը, ներկայացվելու են ոլորտի առաջընթացը և նորությունները: Գիտաժողովը մի քանի ուղղություններ ունի: Առաջնահերթը շնչուղիների հիվանդություններն են, որոնք մեծ տարածվածություն ունեն: Մյուսը` աղեստամոքսային տրակտի հիվանդություններն են: Մեծ կարևորություն ենք տալիս դեռահասների, դպրոցահասակ երեխաների առողջությանը, որը նույնպես կարևոր է: Թվում է, թե առողջ օղակ է, իրականում այդ կարծիքը խաբուսիկ է: Առողջ ապրելակերպի մոտեցման հիմնաքարը դրվում է հենց այս տարիքում, և եթե չաշխատենք դեռահասների հետ, ապա բացթողումները լուրջ բնույթ կստանան: Այդ տարիքում է, որ առաջին անգամ իրենց ձեռքը կարող են ծխախոտ վերցնել կամ այլ վնասակար կախվածություն ձեռք բերել:
– Որո՞նք են համագործակցության եզրերն արտասահմանյան մանկաբույժների հետ:
– Գիտաժողովի շրջանակներում հրավիրված են պրոֆեսորներ, ովքեր հանդես կգան դասախոսություններով` իրենց փորձը փոխանակելու հայ մանկաբույժների հետ: «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» 2007 թ. Եվրոպական մանկաբուժական ասոցիացիայի և Միջազգային մանկաբուժական ասոցիացիայի լիիրավ անդամ է, և ակտիվությունը խոսուն է:
![]() |
![]() |
![]() |
– Ասոցացիայի փոխնախագահի` Սերգեյ Սարգսյանի կարծիքով, ոլորտում առկա ամենակարևոր խնդիրը կադրերի պակասն է։ Ձեր կարծիքով` ինչու՞մն է խնդիրը:
– Ես համաձայն եմ Սերգեյ Սարգսյանի հետ, իսկապես առկա է խնդիրը: Ժամանակին կար մանկաբուժական ֆակուլտետ և, իհարկե, այդ ֆակուլտետն ավարտած մասնագետը տիպված էր մանկաբույժ աշխատել: Ես դիտավորյալ նշեցի՝ ստիպված, քանի որ իրականում 18 տարեկանը կարող է ճիշտ չկողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Այժմ ձգտում ենք ստեղծել մի կրթական համակարգ, որն ավարտելուց հետո երիտասարդը ընտրության հնարավորություն ունենա` որ ուղղությամբ շարունակել: Մենք պետք է կարողանանք խթանել, որ ապագա բժիշկները ցանկանան մասնագիտանալ մանկաբուժության մեջ և շարունակել այն պրակտիկ աշխատանքում:
– Իսկ առաջիկա կոնֆերանսների անելիքները որևէ կերպ նախանշվա՞ծ են:
– Այս պահին դժվար է ասել, թե հաջորդ կոնֆերանսն ինչ ուղղություններով կզարգանա, բայց մեզ համար մշտական խնդիր է մնում մանկական մահացությունը, որը թեև բավականին նվազել է, սակայն գոհացուցիչ չէ դեռևս:
Միջոցառմանն աջակցող ընկերություններից է ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ՅՈՒՐՈՓ-ը: Զրուցեցինք նաև ԱՊՀ տարածքում ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցչությունների ղեկավար Արմեն Հակոբյանի հետ
– Ո՞րն է Ձեր և գիտաժողովի կազմակերպիչների համագործակցության նպատակը և արդյունքը:
– Կարծում եմ` դուք առաջին անգամ չեք առնչվում մեր ընկերության հետ: Սա ևս մեկ ուղղություն է, որին սատարում և օգնում է այս ճապոնական դեղագործական կազմակերպությունը: Մենք ոչ միայն համագործակցում ենք Հայաստանի, այլև Եվրոպայի, Ամերիկայի մանկաբույժների հետ: Մեր ընկերությունը ներկայացնում է դեղամիջոցներ, որոնք կիրառելի են հենց մանկաբուժության ոլորտում: Կարևորում եմ այսպիսի միջոցառումները, քանի որ դրանք թույլ են տալիս հայաստանյան մանկաբույժներին ծանոթանալ բոլորովին նոր մեթոդաբանությանը, բժշկության նվաճումներին:
– Ի՞նչ եք կարծում, նախորդ կոնֆերանսները տվե՞լ են ցանկալի արդյունք, նպաստե՞լ են ոլորտում որևէ առաջընթացի:
– Այո, միանշանակ: Մանկաբույժների ասոցիացիան հիանալի կիրառում է արտասահմանյան մանկաբույժների փորձը: Ամենակարևոր մասնագիտություններից է մանկաբուժությունը, քանի որ այն կերտում է մեր ապագան:
04.11.2012 -
Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը Երեւանում
-
«Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սերգեյ Սարգսյան
-
Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյան
-
-
ԱՊՀ տարածքում ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ճապոնական դեղագործական կազմակերպության ներկայացուցչությունների ղեկավար Արմեն Հակոբյան
-
Մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը Երեւանում
-
-
-
-
-
-
-
-
-
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
27.06.2024
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
05.06.2024
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
03.08.2022
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
17.04.2020
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
12.03.2020
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
22.01.2019
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
15.01.2019
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
22.12.2018
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
19.12.2018
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
17.12.2018
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
29.12.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
----.jpg)

